«Արամ Աթեշյանը «ֆռռացնում» է Գարեգին Բ-ին» /տեսանյութ/
« Պոլսահայ համայնքը հոգևոր առումով անգլուխ է մնացել»,-երեկ Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան,նախկին քաղբանտարկյալ պոլսահայ Սարգիս Հացպանյանը: Հացպանյանի խոսքով՝ պոլսահայության խնդիրները կապված են Պոլսո պատրիարք Մեսրոպ Հացպանյանի փոխանցմամբ ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդությունը շահագործելով է մնում այդ աթոռին և իր գործնեյությամբ ծառայում թուրքական դիվանագիտությանը: «Արդեն 8-րդ տարին է` Մեսրոպ Մութաֆյանն անբուժելի հիվանդ է, և մենք չենք կարողանում աթոռակից պատրիարք ընտրել: Սրանից 5 տարի առաջ որոշվեց, որ Պոլսո պատրիարքի ընտրություններ պետք է լինեն, պետք է թեկնածուներ գրանցվեն, բայց Արամ Աթեշյանն ամեն ինչ արեց և ուղղորդվելով Անկարայի կողմից` կանխեցին այդ ընտրությունները: Նա ասաց, որ եթե պատրիարքը ողջ է, ճիշտ չէ` այդ նույն աթոռին մեկ այլ մարդու ընտրելը»,- մանրամասնեց Սարգիս Հացպանյանը: «Արամ Աթեշյանը իր կյանքում անգամ մի գիրք մինչև վերջ չի կարդացել: Նա տգիտության մարմնավորում է ու նրա պատճառով բազմաթիվ իսլամացած հայեր չեն կարողանում հավատքի գալ: Թույլ չի տալիս, որ մկրտվեն: Արամ Աթեշյանը դարձել է Էրդողանի բանբերը»,-հավելում է Սարգիս Հացպանյանը: «Հայը Թուրքիայում ունի Լոզանի դաշնագրով ամրագրված իրավունքներ: Բոլոր այդ հոդվածների 80 տոկոսի անունը կա՝ անվանումը չկա, այսինքն՝ փաստաթղթի վրա ամրագրված են, բայց իրականում չեն օգտագործվում: Հային Թուրքիայում հաշվում են որպես կրոնական փոքրամասնություն և հայության իրավունքները սահմանափակվում են»,- նկատում է բանախոսը: Սարգիս Հացպանյանը նշեց, որ դեռ 5 տարի առաջ, երբ պատրիարքի ընտրությունների հարցում շարժ եղավ, մի խումբ ստեղծվեց, որն իր գործունեության ընթացքում 5300 ստորագրությունն հավաքեց. ««Մենք ուզում ենք ընտրել մեր պատրիարքը» նախաձեռնությունն արդեն մոտ 4 ամիս առաջ դատական հայց է ներկայացրել՝ ասելով, որ Մեսրոպ Մութաֆյանն ի վիճակի չէ իր կոչումով զբաղվել: Նրանք նշել են, որ խնդրում են ներկայացուցիչ ընդունել իր մորը, ով կստորագրի, որ իր որդին այս վիճակի մեջ է, խնդրում է պատրիարք ընտրել: Այս քայլը կարևոր է, որ Արամ Աթեշյանը չշահարկի Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունը»: Սարգիս Հացպանյանը տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Կաթողիկոսի գլխավորությամբ Եպիսկոպոսական ժողով է լինելու Էջմիածնում, որտեղ անպայման այդ հարցը պետք է քննարկվի. «Գարեգին Բ-ն նույնպես պետք է հասկանա ու ասի, որ չի կարելի անտեր թողնել պատիրաքի աթոռը: Պոլիսը պետք է պատրիարք ունենա: Ստացվում է` մի Արամ Աթեշյանը, ով Անկարայի իշխանության բանբերն է, «ֆռռացնում» է մի աբողջ պոլսահայ համայնքին, Գարեգին Բ-ին: Գարեգին Բ-ն պետք է ասի Աթեշյանին՝ հետ ես վերադառնում ու անմիաջպես ընտրություններ ես իրականացնում: Մենք պետք է ազատագրենք Արամ Աթեշյանից Պոլսո հայությանը»: Սարգիս Հացպանյանը փաստեց, որ Լոզանի դաշնագրի համաձայն Պոլսո պատրիարք կարող է լինել միայն Թուրքիայում ծնված հոգևորականը:Այդպիսի 4 թեկնածուներ կան և բոլորն էլ արքեպիսկոպոսներ են: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:
