Մե կռուտիտ, մե համեմատություն…

«ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրել է նաեւ հարեւան երկրներում բենզինի գնի դինամիկան, որից պարզվել է, որ, օրինակ, Վրաստանի Հանրապետությունում «Լուկօյլ» ընկերության բենզալցակայաններում 1 լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինը 2016 թվականի սեպտեմբերին կազմել է 1,3 լարի, իսկ 2017 թվականի փետրվարին՝ 1,72 լարի՝ այսինքն՝ տեղի է ունեցել գնային բարձրացում 32 տոկոսի չափով»,- արձանագրում է ՏՄՊՊՀ-ն։ Մե կռուտիտ, մե համեմատություն…։ Նախ, Վրաստանում հունվարին, անցած տարվա սեպտեմբերի համեմատ, տեղի է ունեցել նրանց ազգային արժույթի՝ լարիի արժեզրկում մոտ 24 տոկոսով։ Բացի այդ, հունվարի 1-ից Վրաստանում փոփոխություններ են եղել հարկերի մեջ։ Ու դրանով հանդերձ, 1.72 լարիանոց բենզինը Վրաստանում, դրամով արտահայտված, ընդամենը 317 դրամ է։ Այնպես որ, ՏՄՊՊՀ-ն ճիշտ կաներ այս օրինակը չբերեր, ու նորից նյարդայնացներ մարդկանց։ Ստացվում է, որ 32 տոկոս թանկանալուց հետո Վրաստանում բենզինը 50 դրամով էժան է, քան Հայաստանում։ ՏՄՊՊՀ-ն անցած տարի էլ ուսումնասիրեց բենզինի շուկան, շատ ուսումնասիրեց, քրքրեց, փորփրեց ու այդ դաշտում ոչ մի տեղ չհանդիպեց «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությանը։ Մե հանելուկ, մե ֆոկուս…։ Թե ինչով է զբաղված այդ ընկերությունը, պարզ չէ։ Երեւի կոշկագործությամբ կամ էլ մակարոնի.արտադրությամբ։ Համենայն դեպս ՏՄՊՊՀ-ն բենզինի շուկան ուսումնասիրելիս ոչ անցած տարի, ոչ էլ այս անգամ ոչ մի կերպ չի կարողանում այդ շուկայում գտնել «Ռոսնեֆտ Արմենիային»։ Բայց իրականում ՏՄՊՊՀ-ի վերը նշած ընկերությունները բենզինը ձեռք են բերում հենց «Ռոսնեֆտ Արմենիայից», որը Ռուսաստանի կողմից Հայաստանին հատկացված ռուսական բենզինի քվոտայի գնորդն է: Նա Ռուսաստանի ներքին գներով գնում ու ավելի թանկ գնով վերավաճառում է բենզինը վերը նշված ընկերություններին։ Ընդ որում, այդ ընկերությունը գրանցված է Հայաստանում ու հարկեր է վճարում մեր պետական բյուջե։ Ախր ոնց ՏՍՊՊՀ-ն չի հանդիպում այդ «ուրվականին», դժվար է հասկանալ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am