«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատ քաղաքի բաժին է հրավիրվել Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի կողմնակիցներից Գեղամ Ավագյանը:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հետ զրույցում ասացին, որ քրեական գործի շրջանակներում է Գեղամ Ավագյանը հրավիրվել է բաժին: «Հետը զրույց են ունեցել եւ ազատ է արձակվել»,- փոխանցեցին ոստիկանությունից՝ չմանրամասնել, թե ինչ գործի շրջանակներում է նա հրավիրվել է ոստիկանություն: Գեղամ Ավագյանից փորձեցին ոստիկանություն հրավիրվելու մասին տեղեկություն ստանալ: Վերջինս նախ կտրականապես հերքեց, թե հրավիրվել է ոստիկանություն, սակայն ավելի ուշ հաստատեց: «Մեր տան հին գործերով են կանչել, 10 րոպեով մտել հելել եմ: Ոչ մի ընտրական, ոչ մի բան»,- ասաց Գեղամ Ավագյանը՝ նշելով, որ Արգամ Աբրահամյանին չի ճանաչում:
Լսելով հարցը՝ Արգամ Աբրահամյանին չեք էլ տեսե՞լ, նա պատասխանելու փոխարեն անջատեց հեռախոսը: Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն «Ծառուկյան դաշինք»-ի համամասնական ցուցակի 9-րդ համարն է: Նախկին վարչապետի Հովիկ Աբրահամյանի տղան նաեւ ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվելու Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը