Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ Արցախի սահմանադրական հանրաքվեն լիովին համապատասխանում էր միջազգային ստանդարտներին:Ինչպես ասել է՝ Արցախի Հանրապետությունում անցկացված հանրաքվեում խնդրահարույց բան չկար և այն մեծապես համապատասխանում էր Արևմտյան Եվրոպայի չափանիշներին: «Շնորհավորում եմ Արցախի Հանրապետությանը հանրաքվեն նման կերպ կազմակերպելու համար: Այս հանրաքվեն նոր Սահմանադրության հետ համատեղ նոր ուղի կբացի Արցախի ինքնուրույնության համար»,- ասաց Շտետինան:
Ըստ նրա՝ հանրաքվեն ոչ մի կերպ չի ազդելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա:
«Արցախի ժողովուրդը ասել է այո: Թվերը խոսում են այն մասին, թե ինչ է առաջարկվել և ինչ են մարդիկ ուզում»,- շեշտել է նա:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը