«Հրապարակ». Կեղծ դեղեր՝ դեղատներում

Առողջապահության համակարգում սկանդալ է հասունանում՝ առողջապահության տեսչությունն օրերս 2 կեղծ դեղատեսակ է հայտնաբերել դեղատներում։ Ահազանգերի հետքերով գնալով պարզել են, որ հանրության կողմից մեծ պահանջարկ վայելող երկու դեղի խմբաքանակների մեջ կեղծված դեղեր կան։ Մեկը ճնշումը կարգավորող պրեստանս դեղամիջոցն է, մյուսը՝ անտիբիոտիկ է՝ ցեֆտրիաքսոն-աստերիա։ Առգրավված դեղերը տեսչությունը հանձնել է փորձաքննության Էմիլ Գաբրիելյանի անվան փորձագիտական կենտրոնում։ Արդեն կան եզրակացությունները, որոնք հաստատում են, որ դեղորայքը կեղծված է։ Ընդ որում՝ երկուսն էլ բավականին կոպտորեն են կեղծվել։ Ցեֆտրիաքսոն-աստերիայի օրիգինալի դեպքում 1գ դեղի սրվակի բարձրությունը՝ կափարիչով հանդերձ, 6 սմ է, իսկ կեղծ սրվակի բարձրությունը՝ 5 սմ։ Պրեստանս 5 մգ/10 մգ դեղահատ N30 դեղի կեղծված տարբերակի տուփի վրա նշված սերիան իրենից ներկայացնում է յոթանիշ թիվ (0990516), ի տարբերություն օրիգինալի, որի սերիան բաղկացած է 6 նիշից։ Վերջին դեղատեսակը նաեւ ուղարկվել է Ֆրանսիա՝ մայր գործարանում փորձաքննության, որտեղից պատասխան է եկել, որ սա իրենց մոտ չի արտադրվել։ Թե որտեղ են կեղծվել դեղերը, մասնագետները չգիտեն, սակայն նրանք տագնապ են հնչեցնում, քանի որ կեղծ պրեստանսի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն ոչ միայն բուժիչ որակներ չունի, այլեւ «վտանգավոր է առողջության համար»։ Այժմ դեղորայքը հետ է կանչվում դեղատներից, իսկ հանրապետությունում 1700 դեղատուն կա։ Քրեական գործ է հարուցվելու, որը կքննի ԱԱԾ-ն։ Առողջապահության տեսչության պետ Սամվել Պուրտոյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ ներկայացնել, ասաց․ «Վարչական վարույթներն ընթացքի մեջ են, կտեղեկացնենք դրանց ավարտից հետո»։ Առողջապահության նախարարությունում էլ ասացին, որ այս թեմայով այսօր ասուլիս են տալու։

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am