«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարի 25-ին Տավուշի մարզի՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի դին: Քրեական գործով պարզվել էր, որ նա ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ ծառայակիցներից մեկը պարբերաբար շահագործել է նրան: Եւ ահա «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Շ. Գալստյանը տան միակ զավակն է եղել, չուներ քույր, եղբայր: Ավելին՝ նրա հայրը մի քանի տարի առաջ էր մահացել: Իսկ ՀՀ «Զինապարտության մասին» օրենքը հստակ սահմանում է, որ բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայության արտոնությունից իրավունք ունեն օգտվելու նաեւ միակողմանի այն ծնողազուրկ երեխաները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր: Փաստաբան Նորայր Նորիկյանը մեզ հետ զրույցում, վկայակոչելով օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետը, կարծիք է հայտնել, որ տվյալ դեպքում Շ. Գալստյանը պետք է զորակոչվեր իրենց բնակավայրից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող զորամաս: Մինչդեռ Աբովյանում բնակվող երիտասարդին զորակոչել են Տավուշի մարզ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը