«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Հրազդանում կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Բոլորը գիտեն, որ նրա ձգտումը պատգամավոր դառնալը չէ, այլ՝ Սերժ Սարգսյանին իր բերած ձայներով զարմացնելը: Այս տարածքում Սերժ Սարգսյանի աչքին երևացողների պակաս չի զգացվում: Զորօրինակ՝ Վարդան Այվազյանը: Բայց սա մի ուրիշ երգի «մեղեդի» է: Կարևորը՝ Սանամյանը ապացուցի, թե ինչ հզոր է ինքը այս տարածքում: «Փաստի» տեղեկություններով՝ այս օրերին Սանամյանը իսկական տեռորի է ենթարկում բնակչությանը:
Օգտագործում է վարչական բոլոր լծակները, բոլոր ռեսուրսները: Մարդկանց ուղարկում է տնետուն՝ «վերբովկայի»: Գործարարներին հիշեցնում է իր պաշտոնի զորությունը: Նրան այս «ծանր ու պատվավոր» գործում ոչ միայն աջակցում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, այլ Մատրոսովի նման ինքնազոհ ծառայում է Սանամյանին:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը