«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:Սույն գործի հետագա քննության ընթացքում հրապարակումներ եղան, թե դրա հետեւում կանգնած է Սեյրան Օհանյանը: Եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինք է գլխավորում եւ քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են՝ չխնայել նրան եւ այդ գործի շրջանակներում առնվազն որոշակի բացահայտումներ անել նրա մասին: Մեր աղբյուրները չեն բացառում, որ գործը կարող է նոր ձերբակալությունների հասնել կամ ընդհուպ մինչեւ պաշտպանության նախկին նախարարին այդ գործում ներգրավել:Ինչ վերաբերում է զինված խմբի հետ նրա առնչությանը, ապա նրանց միջեւ կապը, ըստ նույն աղբյուրների, պահպանել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հիմա կալանավայրում է եւ առողջական խնդիրներ ունի եւ առերեսումներից մեկի ժամանակ հայտարարել է, թե Սեյրան Օհանյանին պետք չի խառնել այդ գործին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը