«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ,Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է ,որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան, բայց Երևանը միշտ պատրաստ է մասնակցել նման հանդիպումներին:
«Դեռ չկան ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություններ: Մի քանի օր առաջ տեղի ունեցած անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ իմ հանդիպումը: Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք հանդիպումներին: Եթե հանդիպումները տեղի չեն ունենում, դա մեր մեղքով չէ:Համանախագահների հետ հանդիպմանը որոշվել է շարունակել խաղաղ գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղղությամբ ջանքերը:Այդ նպատակով համանախագահները պատրաստվում են մոտակա շաբաթների ընթացքում տարածաշրջան այցելել»,- ասել է նախարարը:
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը