Արթուր Աբրահամը կրկին ռինգ կվերադառնա
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հաջորդ մրցամարտը կանցկացնի ապրիլի 22-ին, Էրֆուտում: Նա կմենամարտի կոսովցի բռնցքամարտիկ Ռոբին Կրասնիկիի հետ, որն անցած տարի նվաճել է WBA-ի եւ WBO-ի վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի կոչումը:
