Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Հայաստան են ժամանել Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Հայաստան է ժամանել նաեւ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։
Ըստ փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի՝ նրանց Հայաստան հրավիրելու առիթը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի եւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջեւ ծագած ճգնաժամը հարթելն է։
«Կաթողիկոսը պիտի ասի՝ Արամ, հրաժարվիր, Արամը կանի, թե ոչ դա այլ հարց է: Կաթողիկոսը չի կարող զենք հանել եւ ստիպել հրաժարվել։ Եթե չհրաժարվի, ապա այլեւս որեւէ եկեղեցում պատարագ չի կարող անել։ Համայնքն արդեն որոշել է։ Ժողովուրդը ժողովներ է անում, եւ որոշել է, որ Արամին չեն թողնելու որեւէ եկեղեցում պատարագ անել։ Սա կլինի ճգնաժամի շարունակում»,- ասել է նա:
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը