Երբ քաղաքական ուժերը նախաձեռնել են այս բարեփոխումները, նրանց նպատակը եղել է պարզ. այս քայլով մենք հետապնդում ենք լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու մեր երկրի զարգացման, հզորացման և շենացման համար:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը մասնակցելուց հետո, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով այն քննադատություններին, որոնք հնչում են, թե Սահմանադրության հանրաքվեն միջոց է, որպեսզի գործող նախագահը մնա իր պաշտոնում մինչև 2030 թվականը:
«Սահմանադրական բարեփոխումները և ընդհանրապես իրավական մշակույթը կոչված է ոչ թե մեկ անձի նպատակները երաշխավորելու, այլ՝ իրավական մշակույթի շրջանակներում տվյալ երկիրը կառուցելու և կենսագործունեությունն ապահովելու համար: Այսպիսին է եղել մեր նպատակը, և բոլոր նրանք, ովքեր այլ կերպ են մեկնաբանում, ճիշտ ու ազնիվ չեն»,- պարզաբանել է Բ. Սահակյանը:
ԼՂՀ Նախագահը նաև նշել է, որ Արցախի իշխանություններն այս շրջանում կենտրոնացել էին սահմանադրական բարեփոխումների իրականացման աշխատանքների վրա:
«Մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ երբ կգա մեր ապագայի վերաբերյալ խոսելու ժամանակը, այդ ժամանակաշրջանում կհայտարարենք մեր որոշումների մասին»,- հավելել է Բ. Սահակյանը:
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը