1 ամիս առաջ դանակահարված 16-ամյա տղան մահացավ
2016թ.-ի հունվարի 6-ին դանակի 10-ից ավելի հարվածներ ստացած 16-ամյա Խաչիկ Ղազանչյանը այսօր՝ փետրվարի 9-ին մահացել է: Նշենք, որ նա մեկ ամիս շարունակ գտնվում էր Արաբկիր Բժշկական կենտրոնում, նրան միացված է եղել արհեստական շնչառական ապարատ: Հիշեցնենք, որ Ղազանչյանի դանակահարության մեջ մեղադրվում է 18-ամյա Սուրեն Մուրադյանն, ով այժմ հետախուզման մեջ է գտնվում:
