Կիսակաթվածահար վիճակ նախարարությունների նոր շենքում
Արդեն տեղեկացրել ենք,որ փետրվարի 8-ից ԿԳ նախարարությունը գործում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող նորակառույց կառավարական վարչական համալիրում: Անցյալ շաբաթվա ընթացքում ԿԳ ստորաբաժանումները արդեն տեղափոխվել են նոր շենք և երկուշաբթին նրանց առաջին աշխատանքային օրն է նոր վարչական շենքում: Սփյուռքի և Մշակույթի նախարարությունները տեղափոխման փուլում են գտնվում, իսկ մնացածները կտեղափոխվեն մինչև ամսվա վերջ: Սակայն Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող կառավարական-վարչական նոր համալիրում կիսակաթվածահար վիճակ է:Բոլոր ստորաբաժանումները,բացի նախարարներին սպասարկող,զրկված են ինտերնետ կապից,և մնացած բոլոր հարմարություններից:
