«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց.Մխիթարյանի ֆանտաստիկ փոխանցման հեղինակ/տեսանյութ/
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բլեքբեռն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեցին տան տերերը: Մանկունյանցիները հավասարությունը կարողացան վերականգնել 27-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի հուժկու փոխանցումից հետո «Բլեքբեռնի» դարպասը գրավեց Մարկուս Ռեշֆորդը: Զլատան Իբրահիմովիչը 75-րդ րոպեին խփեց «Կարմիր սատանաների» 2-րդ գնդակը և դրեց խաղի վերջնակետը: «Բլեքբեռն» – «Մանչեսթեր Յունայթեդ» 1:2
