Գիտենք, որ «Յուվենտուսը» ֆավորիտ է. Իկեր Կասիլյաս
Պորտուգալական «Պորտուի» դարպասպահ Իկեր Կասիլյասը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ` «Յուվենտուսի» դեմ առաջիկա խաղի մասին: «Գիտենք, որ «Յուվենտուսը» ֆավորիտ է, բայց երբեմն, ցանկությունը, աշխատասիրությունը և խիզախությունը հաղթահարում են բարձրակարգ թիմերի արգելքը: Ֆուտբոլում ամեն ինչ կարող է լինել...», – Կասիլյասի խոսքն է փոխանցել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը
