Կրեմլը պարզաբանում է
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլում սխալ և անհեթեթ են համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությունը, որում նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է զավթիչ։ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ ռուսական օդատիեզերական ուժերը Սիրիայի տարածքում գտնվում են հանրապետության լեգիտիմ ղեկավարության հրավերով. «Հետևաբար խոսք չի կարող լինել որևէ օկուպացման մասին, թե՛ դե-յուրե, թե՛ դե-ֆակտո։ Թուրքիան ագրեսիվ դավաճանական գործողություններ է կատարել և ներողություն չի խնդրել։ Այդ պատճառով էլ հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվում»։ Փետրվարի 7-ին թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանը դիմել էր Պուտինին՝ ասելով. «Դուք ի՞նչ գործ ունեք Սիրիայում։ Դուք, ըստ էության, զավթիչ եք»։
