Թուրքիայի ՀՆԱ-ն կաճի 3 տոկոսով
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի ցածր գները դրական ազդեցություն են ունենում Թուրքիայի տնտեսության վրա՝ կապված էներգակիրներ ներկրելու ծախսերի կրճատման հետ։ Դրա մասին հայտնել են բրիտանական Capital Economics խորհրդակցական ընկերության վերլուծաբանները։ Նրանց զեկույցում նշված է, որ պատմության ընթացքում մեկ բարել նավթի գնի անկումը 10 դոլարով Թուրքիային հնարավորություն է տալիս ամսական կտրվածքով վառելիք ներկրելու վրա ծախսերը կրճատել 0.3-0.4 միլիարդ դոլարով, իսկ տարեկան կտրվածքով այն կազմում է 1.3 միլիարդ եվրո։ Վերլուծաբանների գնահատականներով՝ 2016 թվականին Թուրքիայի ՀՆԱ-ն կաճի 3 տոկոսով։ Եվ այնուամենայնիվ երկրի տնտեսությունը շարունակում է մնալ անկայուն և կա 2017 թվականին ու հետագա տարիներին աճի տեմպերի հանկարծակի կրճատման ռիսկ։
