Դիբալան նոր Մեսսին է.Ձամպարինի
«Պալերմոն» 2015 թվականին Դիբալայի տրանսֆերը «Յուվենտուսին» վաճառել էր 32 միլիոն եվրոյի դիմաց: «Նրանք, ովքեր քննադատում են Պաուլոյին` խաղագար են: Նա նոր Մեսսին է: Դիբալան լավագույններից մեկն է: Որքանով, որ ես կարող եմ դատել, Դիբալան այժմ արժե 150 միլիոն եվրո», - «Tuttosport»-ի փոխանցմամբ Իտալական «Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին համեմատել է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբիալային կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
