«Իմ ծառայողական մեքենան ինչ-որ պահի որդիս է վարել, վրաերթի է ենթարկել մի քաղաքացու». Վ. Օսկանյան
Տարիներ առաջ, երբ եսդեռ արտաքին գործերի նախարար էի, իմ ծառայողական մեքենան վարել է իրմորդին և վրաերթի է ենթարկել մի քաղաքացու,այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման խոստովանություն արեց նախկին ԱԳ նախարար,այժմ ՙՙՕսկանյան-Րաֆֆի-Օհանյան՚՚ դաշինքի հիմնադիրներից Վարդան Օսկանյանը: «Ինձ հասանելիք ծառայողական մեքենան ինչ-որ պահի իմ որդին է վարել, դեպք էր եղել, 15, 17 տարի առաջ էր, վթարի ենթարկված այդ տղան ոտքն էր վնասել, հետո մենք օգնել ենք իրեն ամեն ինչով, ապաքինվել է: Ինձ հասնելիք մեքնենան էր, իմ տղան էր վարել»,- ասաց Օսկանյանը: Նա չպարզաբանեց, թե ինչու էր իր ծառայողական մեքենան իր որդին շահագործել, ինչն օրենքով չի թույլատրվում: «Չէր էլ ջարդվել ոտքը, կարծեմ, կարող է` ջարդվել էր»,-դժվարությամբ հիշեց Օսկանյանը:
