Ապրիլի 3-ին կհայտարարվի, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ոտք է դրել Ազգային ժողով
Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պարտավոր էինք մասնակցել ընտրություններին:Այնուհետև համոզմունք հայտնեց, որ 2017 թվականի ապրիլի 3-ին կհայտարարվի, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ոտք է դրել Ազգային ժողով: «ՀԿԿ-ն ոչ օբյեկտիվ պատճառներով չէր հայտնվել Ազգային ժողովում: Ոչ թե թույլ էինք, պատրաստված չէինք, այլ կային պատճառներ: Անկախության տարիներին առաջին օրվանից այն ժամանակվա իշխանությունները ապօրինաբար Հայաստանի կոմունիստական կուսակցությունից վերցրին նրա ունեցվածքը, հիմնական շարժական եւ անշարժ գույքը եւ միաժամանակ Կոմունիստական կուսակցության նկատմամբ անարդար գտնվեցին, ինչի պատճառով կուսակցությունը 2003, 2007, 2012 թվականներին չգտնվեց Ազգային ժողովում»,- ասաց նա:
