Վաշինգտոնն ու Մոսկվան Բաքվո՞ւմ են պայմանավորվելու

Ռուս-ամերիկյան հանդիպում Ադրբեջանում Երեկ սենսացիոն տեղեկություն տարածվեց: ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովային հետևակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հինգշաբթի օրը Ադրբեջանում կհանդիպի Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի հետ: «Զինված ուժերի առաջնորդները կքննարկեն զանազան հարցեր, այդ թվում՝ ամերիկա-ռուսաստանյան ռազմական հարաբերությունների, ինչպես նաև հետևողական և հստակ հաղորդակցության կարևորությունը՝ սխալներից և պոտենցիալ ճգնաժամերից խուսափելու համար», - ասված է այսօր Դանֆորդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: Ի դեպ, տեղեկության մասին ադրբեջանական կայքերի անտեղյակ էին, այն չէր հաստատում պաշտոնական Բաքուն: Սա ինքնին խիստ ուշագրավ տեղեկություն է: Եթե ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը Ադրբեջանում է հանդիպելու Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Իհարկե, օրակարգային հարցերը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բազմաթիվ են, սակայն այդ հանդիպման կազմակերպման վայրն արդեն իսկ մտահոգիչ է: Ադրբեջանը` հայկական կողմի հակառակորդն է, իսկ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ: Հետևաբար, նման վայրի ընտրությունն ինչ-որ կերպ տարածվելու է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա: Եթե նման հանդիպում Ադրբեջանում իսկապես կայանա, ապա այդ գաղափարից, ինչպես ասում են` «լավ հոտ չի գալիս»: Բաքուն` հոգեբանորեն հայկական կողմի վրա որոշակիորեն ազդելու հնարավորություն է ստանալու: Ինչ վերաբերվում է ռուս-ամերիկյան հարաբերություններին, ապա հարկ է նկատել, որ ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան այս օրերին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը, փաստորեն, մեկ ամիս էլ չպաշտոնավարեց: Թրամփի ընդդիմախոսները նրան դեռ մինչև երդմնակալությունն էին քննադատում՝ ռուսների հետ սերտ կապեր հաստատած Ֆլինին այդ պաշտոնը վստահելու համար: Նախագահի ազգային հարցերով խորհրդականի պաշտոնակատար է նշանակվել պաշտոնաթող մեկ այլ գեներալ՝ Քեյթ Քելլոգը, ով այդ պաշտոնին հավակնող երեք թեկնածուներից մեկն է․ եռյակում են նաև Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեյվիդ Փեթրեուսը և փոխծովակալ Ռոբերթ Հարվարդը: Ֆլինը նախընտրական ամիսներին իր հավատարմությունն է դրսևորել Թրամփի հանդեպ, հետևողականորեն և շատ խիստ քննադատել է նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունն ու դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին: Մինչդեռ, նորընտիր նախագահի խորհրդականների, ինչպես նաև՝ Վաշինգտոնի փորձագետների շրջանում առաջին իսկ օրերից մտահոգությամբ են խոսել Ֆլինի նշանակման մասին, ասելով, որ նրա «ռուսական կապերը» կարող են վնաս հասցնել Սպիտակ տանը և ընդհանրապես՝ ամբողջ երկրին: Ճակատագրական հեռախոսազրույց Ո՞րն էր Ֆլինի մեղքը: Պարզվում է, անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին նա մի քանի անգամ հեռախոսով զրուցել է ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Հենց այդ օրն էլ Օբաման Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու և ՌԴ-ում ամերիկացի դիվանագետներին հետապնդելու համար: Ֆլինը նորընտիր փոխնախագահ Մայք Փենսին հավաստիացրել է, թե Կիսլյակի հետ զրույցներում քննարկվել են ընդհանուր թեմաներ և պատժամիջոցների չեղարկումը չի արծարծվել: Դա էր Ֆլինի կոպիտ սխալը: Reuters-ի փոխանցմամբ, արդարադատության նախարարությունը երեկ Սպիտակ տանը նախազգուշացրել է, որ Ֆլինը հայտնվել է երկիմաստ վիճակում, քանի որ զրույցների մասին նրա հրապարակավ հայտնած տեղեկությունը հակասում է հետախուզական մարմինների հայթայթած տվյալներին: Օտարերկրացի դիվանագետների զրույցները հսկող պատկան ծառայությունները ներկայացրել են անհերքելի ապացույցներ առ այն, որ Ֆլինը և Կիսլյակը խոսել են պատժամիջոցները չեղարկելու հնարավորության մասին, ինչն ինքնին ապօրինի է, քանի որ մասնավոր անձը չունի արտաքին քաղաքականություն վարելու իրավունք, իսկ զրույցների ժամանակ Ֆլինը որևէ պաշտոն չուներ: «Ֆլինի հրաժարականը՝ հարված ռուս-ամերիկյան կապերին» Հիմա ռուսները խիստ դժգոհ են, ՌԴ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ «Ֆլինին հրաժարականի հասցնելու թիրախը՝ ռուս-ամերիկյան հարաբերություններն են, դա այդ ներկայացման առաջին մասն էր, իսկ նոր թիրախը հենց Թրամփը կլինի»: ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևն էլ «ֆեյսբուք»-ում գրել է, թե ազգային անվտանգության հարցերով խորհրդականին Ռուսաստանի հետ շփումների համար պաշտոնանկ անելը ոչ թե մոլագարություն է, այլ «ինչ-որ անհամեմատ ավելի վտանգավոր բան»: «Կամ Թրամփը ինքնուրույնություն չի ապահվել և նրան անկյուն են մղել, կամ էլ ռուսատյացությունն արդեն վարակել է նոր ադմինիստրացիան՝ վերից վար»,- գրել է Կոսաչևը: Պեսկով. «Դա մեր գործը չէ» Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ Ֆլինի հրաժարականը ԱՄՆ-ի ներքին գործն է: Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ֆլինի և Կիսլյակի զրույցում անդրադարձ պատժամիջոցներին չի եղել: «Մենք որևէ կերպ դա չենք մեկնաբանելու, դա ամերիկացիների ներքին գործն է, Թրամփի վարչակազմի ներքին գործը, մեր գործը չէ, ինչ վերաբերում է ընդհանրապես այդ թեմային, ապա մենք բազմիցս արտահայտվել ենք և ավելացնելու բան չունենք»,- ասել է Պեսկովը: Դեմոկրատները հետաքննություն են պահանջում Սկանդալը կարող է շարունակվել, քանի որ, դեմոկրատները ենթադրում են, որ Ֆլինը դժվար թե առանց վերադասի՝ նախագահ Թրամփի հավանության, ինքնագլուխ համարձակվեր կապ հաստատել Ռուսաստանի դեսպանի հետ և քննարկեր նոր վարչակարգի օրոք պատժամիջոցները չեղյալ հայտարարելու հետ կապված հարցեր: Դեմոկրատները պահանջում են անկախ հետաքննություն: Այդ մասին ասել է Սենատում դեմոկրատների ղեկավար Չարլզ Շումերը: Դեմոկրատ կոնգրեսական, Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելն էլ՝ ողջունելով Ֆլինի հրաժարականը, հայտարարել է, թե Ռուսաստանի հետ ադմինիստրացիայի կապի վերաբերյալ մնում են շատ հարցականներ: «Պուտինը փորձել է նպաստել Թրամփի ընտրությանը, ուստի՝ մեզ անհրաժեշտ է երկու կուսակցությունների համատեղ ջանքերով մանրամասն հետաքննություն՝ մեր ընտրություններին ռուսների միջամտության մասին պատկեր կազմելու համար, և Կոնգրեսը պարտավոր է պատժել մեղավորներին»,- հայտարարել է Էնգելը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք… Ու այս տեսարանը կնոջ տղա երեխայի ներկայությամբ․ փաստաբան Այն ինչ այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր․ ՄԻՊ-ը որևէ գնահատական չի՞ ուզում տալ․ Մարիաննա Ղահրամանյան Մոնթե Մելքոնյան փողոցում 18-ամյա վարորդը «LiXiang»-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել Հայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ․ Կարապետյան Վեհափառի` Վրաստան մեկնելու արգելքը բացասական արձագանք է ստացել միջազգային հարթակներում․ փաստաբան Նորամարգում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում, կնշանակի ստել․ Կրպեյան Փաշինյանի սնանկությունը՝ ուղիղ եթերում․ Սուրենյանց Երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին. Գեղամ Ստեփանյան Ուժեղ Հայաստանի ուժեղ Աբովյանը․ Նարեկ Կարապետյան The Washington Post: Ещё пара недель войны с Ираном обойдётся США дороже, чем год вторжения в Ирак Война на Ближнем Востоке принесёт России до 250 млрд долларов, если затянется до сентября — Spiegel Иранское военное командование и официальные лица ответили Трампу Ակնհայտ է, որ «ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը․ Մխիթարյան Փաշինյանի խոսքը բացահայտում է նրա իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am