1 վայրկյանում չեն դառնում ընդդիմադիր ուժ. Թամար Հովհաննիսյան
Դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը, Հայելի ակումբում անդրադառնալով հարցին, թե Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ է հայտարարում, որ քաղաքական բանտարկյալներ կան երկրում, ընդունելի է դա արդյոք, ասաց, որ այսօր նրա խոսքերը շատ խաբուսիկ են, քանի որ այժմ կարող է ասել մեկ բան, բայց հետո անել կամ ասել մեկ այլ բան: «Ես չեմ հենվում երբեք ասված բառերի վրա, որովհետև բառերը շատ խաբուսիկ բաներ են: Մենք այդքան ժամանակ ու ռեսուրսներ չունենք, որ մարդկանց ինչ-որ փոփոխված տեսակետներին սպասենք, տեսնենք՝ ինչ ցույց կտան հետո: Միայն ասելով չի, ինչ են եղել նրա գործողությունները մինչ այդ: ՀՀԿ-ի համապետական ցուցակը գլխավորում է ներկայիս պաշտպանության նախարարը, իսկ Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքը` նախկին նախարար Սեյրան Օհանյանն, իսկ սա նշանակում է, որ քվեներ բերող հիմնական մասը եղել և մնում է բանակը»,- ասաց դերասանուհին: Նրա կարծիքով կան շատ հարցերի պատասխաններ՝ բանակն ի՞նչ վիճակի է հասել, ո՞ւր էին գնում երեխաների հագուստը, սնունդը: «Այսքան բաների համար պատասխան չտված` 1 վայրկյանում չեն դառնում ընդդիմադիր ուժ»,-նկատեց նա:
