Պաշտոնանկություններին դեմ եմ եղել. Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանական համակարգում բացահայտված թերություններում իր մեղքի բաժինն ունեցել է.«Իհարկե, կառավարման առումով որոշակի թերացումներ, որոշակի սխալներ ես էլ ունեցել եմ և երբևիցե չեմ ասել, որ սխալներ չունեմ: Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ բացահայտեցինք որոշ սխալներ, որոնց հիմնական ուղղվածությունը որոշ հատվածներում կառավարման համակարգի և նաև գործողությունների խնդիրներ էին։Այսօր Պաշտպանության բանակը համապատասխան ապահովվածություն ունի անհրաժեշտության դեպքում հակահարձակողական մարտական գործողություններ իրականացնելու համար։ Այդ իրադարձություններից հետո պաշտոնանկություններին դեմ եմ եղել, որովհետև այդ պաշտոնանկությունները ցույց են տվել հետևյալը՝ և կապի, և հետախուզության ոլորտում զինված ուժերն իրենց առջև դրած խնդիրները իրականացրել են։ Պարոն Միրզաբեկյանը բավականին լուրջ աշխատանք է տարել երկար տարիների ընթացքում այդ ոլորտում արդարություն մտցնելու համար»:
