Հավաք՝Պոլսի Հայոց պատրիարքարանում
Նախօրեին Պոլսի Հայոց պատրիարքարանում հավաք է գումարվել հոգևոր ներկայացուցիչների և համայնքի ազդեցիկ դեմքերի մասնակցությամբ, որի արդյունքում ընտրությունների անցկացման վերաբերյալ նախնական արձանագրություն է ստորագրվել և համաձայնություն կայացվել: «Ակոս»-ի փոխանցմամբ, պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը մինչև ընտրությունների անցկացումը խաղաղ միջավայրի ապահովման ուղղությամբ արձանագրություն են ստորագրել: Փետրվարի 17-ին կայանալու է տեղապահի ընտրություն, իսկ հաջորդ օրը տեղապահի կողմից հրավիրվելիք հոգևոր խորհրդի անդամներից ու համայնքային առաջնորդներից կազմված 15 հոգանոց ընտրական հանձնաժողով է ձևավորվելու, որն էլ ընտրությունների անցկացման համար նամակ է ուղարկելու Ստամբուլի նահանգապետարան: Արամ Աթեշյանը մինչև ընտրությունների անցկացումը շարունակելու է մնալ փոխպատրիարք:
