ՆԱՏՕ-ի զինված ուժերը չեն մասնակցի ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիային. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի ուժերը չեն մասնակցի ԱՄՆ-ի գլխավորությամբ ԴԱԻՇ-ի դեմ հակաահաբեկչական գործողությանը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: «ՆԱՏՕ-ն, որպես այդպիսին, մարտական դեր չի ստանձնում»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում, հայտնում է RIA Novosti-ն: Սթոլթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն մտադիր է հակաահաբեկչական կոալիցիային աջակցել AWACS վաղ զգուշացման ինքնաթիռներ տրամադրելու տեսքով:
