Անիմաստ բարդացրեցին իրենց գործը. քաղտեխնոլոգ
Ընտրական ցուցակները ներկայացնելով՝ քաղաքական ուժերը հասարակությանը հստակ մեսիջներ են հաղորդում: Օրինակ՝ ՀՀԿ-ն-իր ցուցակի առաջին հորիզոնականը տալով Վիգեն Սարգսյանին, ըստ փորձագետի, հատուկ նպատակ ուներ,լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց փորձագետ Արմեն Բադալյանը: «Խնդիր էր դրված վարչապետի քաղաքական կշիռը թուլացնել և Վիգեն Սարգսյանի դիրքերը ուժեղացնել: Քանի որ Վիգեն Սարգսյանը հենց նախագահի թիմակիցն է ու վստահված անձը: ՀՀԿ-ն անգամ 10-յակում վարչապետի թիմից ոչ մեկին չի ներգրավել:Գագիկ Ծառուկյանը լայն դաշինքով չվերադարձավ, ինչպես որ սպասվում էր, ըստ փորձագետի արհեստական դաշինք է ստեղծվել, քանի որ նրա կազմում հենց ԲՀԿ-ական, ԲՀԿ-ամետ մարդիկ են:Հիմա դաշինքով փաստորեն պետք է 7 տոկոս հավաքեն, 5-ի փոխարեն, անիմաստ բարդացրեցին իրենց գործը, հանուն ոչ մի բանի, քանի որ իրենց հետ դաշինք կազմած կուսակցությունները չեն կարող բերել այդ 2 տոկոսը»,-ասաց նա: ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը անհասկանալի է :Անհասկանալի է նաև Կոնգրես-ՀԺԿ դաշինքը. «Ո՞րն է նպատակը այդ դաշինքը ձևավորելու եւ կորցնելու 2 տոկոս: ՀԱԿ-ը նախկին ՀԱԿ-ը չէ, այլեւ 2008-ի ռեյտինգը չունի: ՀԺԿ առաջնորդը ընդդիմության մեջ կոճակ սեղմող է եղել այս տարիներին ու չի կարող բերել այդ երկու տոկոսը: Կարծում եմ անիմաստ էր»,-ասաց նա: Մյուս կուսակցություններն ու դաշինքները, ըստ նրա, ոչ մի առանձնահատկություն չունեն. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կանցնեն խորհրդարան, իսկ մնացած ուժերի խորհրդարան անցնելու հավանականությունը 50/50 է։ Հաստատ չի անցի միայն ՀԿԿ-ն, Այնպես որ նույն դեմքերն են լինելու եւ որեւէ որակական փոփոխություն ԱԺ –ում չի լինելու»,- նշեց Արմեն Բադալյանը:
