Քրեական պատյանին նոր որակ են տալիս՝ «Քեթրինի» Միհրանին բերելով.Անահիտ Բախշյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Անահիտ Բախշյանը խոսեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ ցուցակը գլխավորելու մասին.«Բաներ եմ տեսնում, որ դատողության, բարոյական արժեքների շրջանակում անհնար է տեղավորել:Ես չգիտեմ` ինչ ինտրիգ կա, որ ՀՀԿ ցուցակը գլխավորում է ներկայիս պաշտպանության նախարարը, բայց հաստատ մի բան մտածել են»: Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, որ ՀՀԿ ցուցակում բարեփոխում տեսնում է, բայց կարծում է՝ դա դիմակ է. «Այս 2 ամսում չեն կարող համոզել, որ իրենք լավն են, բարի են, ու թիկունքում մնացած քրեաօլիգարխիկ ուժերը չեն հեռացել, կարծում եմ, որ սա դիմակ է, իրենք մնալու են, Վիգեն Սարգսյանն էլ հեռանալու է, գնալու է իր պաշտոնին, նրա փոխարեն կգա վերևներում թաքնված ինչ-որ քրեաօլիգարխիկ պարտիզան»: Ա. Բախշյանի խոսքով՝ այն, որ Միհրան Պողոսյանն էլ է ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված, ցույց է տալիս հետևյալը. «Քրեական պատյանին նոր որակ են տալիս՝ «Քեթրինի» Միհրանին բերելով: Այդ հատվածը՝ ի դեմս Միհրան Պողոսյանի, դառնում է քաղաքակիրթ ավազակ»: « «Քեթրինները» բերել են նորերին:Նրանց չեն բերում, նրանք են տնօրինում, ձևավորում ցուցակը, իրականում նրանք են ձևավորողը, այսբերգի ներքևում հենց իրենք են, այնպես չէ, որ նրանց բերեցին»,-ասաց Արշակյանը:
