Պետք է նոր քաղաքական և նոր պետական վերնախավ. Օհանյան
Երեւանում, «Դաբլ Թրի բայ Հիլթոն» հյուրանոցում մեկնարկել է Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը։ Դաշինքի ցուցակը ղեկավարող Սեյրան Օհանյանն ասաց, թե երեկ արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ ««Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը ներկայացնում է մեր պետական քաղաքական գործիչների ամենապատրաստված մասը, մարդ, որը, հրաժարվելով Արևմուտքում իր բարեկեցիկ կյանքից, եկել է Հայաստան և իր կյանքը նվիրել է պետական գործընթացներին: Մեր դաշինքի ցուցակում են մարդիկ, ովքեր աչքի են ընկնում իրենց սկզբունքներով և կրթվածությամբ», -նշեց Սեյրան Օհանյանը։ Ինչպես հայտնեց՝ պետք է նոր քաղաքական և նոր պետական վերնախավ, որը իրենք ունեն. «Մենք ունեն լուրջ թիմ, ովքեր ներկայացելու են ոլորտային ռազմավարական վերանայումներ»։
