Մինչև ապրիլի 2-ը շտկված կլինեն. Դավիթ Հարությունյան
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ներկայացրեց, թե ինչ թերություններ են արձանագրվել Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները փորձարկելու ժամանակ: «Առաջարկվել է, որ կրկնաքվերակության դեպքում, երբ միայն կարմիր լույս էր վառում, նաև ձայնային ազդանշան լինի, որպեսզի ուշադրություն գրավի, որ տեղի է ունենում կրկնակի փորձ: Լինում է, երբ անձնագրի տվյալները մաշված են լինում, խազերի պատճառով արագ չի կարդում սարքը և այդ դեպքում օպերատորը պետք է մուտքագրի», - ասաց Դավիթ Հարությունյանը: Դավիթ Հարությունյանը նշեց, որ 6000 մասնագետների հետ դասընթացներ կանցկացվեն, որից հետո որոշում է կայացվելու, որ մասնագետը որ տեղամասում է աշխատելու: Նրա խոսքով, մասնագետները ծրագրային ապահովման պարզեցման խնդիր են դրե. «Հինգ ուղղությամբ ուսումնասիրությունները կատարված են եւ այժմ աշխատանքները ընթանում են»: Ինչպես վստահեցրեց՝ մինչև ապրիլի 2-ը բոլոր թերությունները շտկված կլինեն:
