«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան շարժումը քաղաքական խեղկատակություն է համարում «ընտրությունները»
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան շարժումը սատարում է Սասնա Ծռեր քաղաքական շարժման փետրվարի 18-ին կայանալիք բողոքի ցույցը՝ քաղբանտարկյալների ազատության պահանջով: Շարժման տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան շարժումը քաղաքական խեղկատակություն է համարում «ընտրությունները» մինչ ազգի հերոսները եւ նվիրյալները կալանավորված են իրենց քաղաքական համոզմունքների համար: Ազատ ընտրություններ չի կարող լինել մի երկրում, որում ազգի հերոսները բանտերում են: Մենք դատապարտում ենք (հաց բերող) Արթուր Սարգսյանի կալանավորումը եւ պահանջում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Ազատություն քաղբանտարկյալներին, գլխավորած Ժիրայր Սեֆիլյանին: Ոչ արտաքին թալանչիներին: Ոչ ներքին թալանչիներին: Կեցցե վաղվա ինքնիշխան ազգային պետականությունը»:
