ԱՄՆ-ին պետք չեն սիրիացի երեխաները. Թրամփ
ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկրին սիրիացի երեխաները պետք չեն, գրում է Gazeta–ն՝ վկայակոչելով The Telegraph–ը: Մասաչուսեթս նահանգի Սալեմ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ մի տղամարդ հարցրել էր Թրամփին, որը սիրիական փախստականների վերաբերյալ բազմիցս բացասական դիրքորոշում է հայտնել, արդյոք նա կկարողանա «նայել հինգ, ութ, տասը տարեկան երեխաների աչքերին ու ասել, որ նրանք չեն կարող սովորել ամերիկյան դպրոցներում»: Թրամփն էլ պատասխանել է, որ կկարողանա, ինչն առաջացրել է հավաքվածների ծափահարությունները: «Բայց մենք չգիտենք, թե որտեղից են նրանց ծնողները, նրանք փաստաթուղթ չունեն: Նրանք կարող են լինել «Իսլամական պետության» անդամ, կամ կարող են կապեր ունենալ ԻՊ-ի հետ», - ասել է Թրամփը
