ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանի հետ միջուկային գործարքը.
«Իմ վարչակազմն արդեն իսկ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է ընդունել եւ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի թույլ չտամ Իրանին երբեւէ, միջուկային զենք ունենալ»:
Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նախագահ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունը նախատեսում է տարածաշրջանի այլ երկրների ներգրավում խաղաղ գործընթացի մեջ:
Դա թույլ կտա երկու կողմերին ավելի հեշտ փոխհամաձայնության գալ: Սակայն ամենակարեւոր խնդիրներից մեկը ատելությունից ձերբազատվելն է, ընդգծում է Դոնալդ Թրամփը.
«Պաղեստինցիները պետք է ձերբազատվեն ատելությունից, որը նրանց սովորեցնում են վաղ տարիքից: Ես տեսել եմ, թե նրանց ինչ են սովորեցնում: Դա սկսվում է շատ վաղ տարիքից, սկսվում է դպրոցի դասարանում»:
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն իր կողմից նշեց, որ հակամարտությունը կարող է կարգավորվել երկու սկզբունքների հիման վրա: Իսրայելը ինքը պետք է վերահսկի իր անվտանգությունը եւ պաղեստինցիները պետք է հրաժարվեն Իսրայելը ոչնչացնելու կոչերից:
«Ցավոք սրտի, պաղեստինցիները ոչ միայն հերքում են անցյալը այլեւ՝ թունավորում ներկան: Նրանք վճարում են ամսեկան թոշակ սպանված ահաբեկիչների ընտանիքներին: Հենց սա է հակամարտության աղբյուրը»:
Նախագահ Թրամփի նախաձեռնության համաձայն, իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման ձեւաչափը կարող է ընդլայնվել, իր մեջ ներառելով տարածաշրջանի մի շարք արաբական պետությունների, որոնց օգնությամբ հակամարտությունը կարգավորման նոր թափ կստանա:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից