Ժողովուդը դատապարտված չէ ՀՀԿ-ին դիմանալու . Արամ Սարգսյան
Վստահ եմ, որ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանն իրենց աշխատավարձը վաստակել են սեփական քրտինքով: Դրսեւորել են ճիշտ քրիստոնյա հայ մարդուն հարիր որակներ, կասկածից վեր է, որ նրանք պետք է լինեն գալիք խորհրդարանում,-«Ելք» դաշինքի առաջնորդների հետ այսօր կայացած հանրային հանդիպման ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը: «Շատ մարդիկ պատգամավոր են դառնում իրենց սեփականությունը պահելու համար: Մինչդեռ եթե այդ մարդիկ վստահ լինեին, որ իրենց սեփականությունը պաշտպանված է, չէին գա ԱԺ՝ խաղ խաղալու կամ հորանջելու, որ դեռ լրագրողներն էլ նկարեին ու հրապարակեին: Ինչ վերաբերում է իշխող ուժին, ապա ժողովուրդը դատապարտված չէ ՀՀԿ-ին դիմանալու: ՀՀԿ-ն հավերժ չէ, երկիրը ճահճի վերածել չի կարելի: Կարծում եմ՝ մենք բավականին լուրջ հնարավորություններ ունենք ԱԺ մտնելու եւ իրավիճակը փոխելու»,- ասաց նա:
