Ինչո՞ւ էին Ա. Բաղդասարյանը և Հ. Բիշարյանը վրդովված ելույթներ ունեցել. պարզաբանում է Բաղդասարյանը
Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են ինքը և Հեղինե Բիշարյանն իրենց համագումարի ժամանակ այդքան վրդովված ելույթներ ունեցել, ասաց. «Ես խոսել եմ իմ թիմակիցների հետ, և ասել եմ ժողովրդական ընդունելի մի դարձվածք՝ կաշիներդ քերթելու եմ, դրան էլ հաջորդեցին ջերմ ծափահարություններ: Ես խոսել եմ իմ թիմի, իմ զորքի հետ: Ես սոցցանցերի ամբողջ տեղեկատվությանը տիրապետում եմ: Նախoրեին եղել էր ավելի վատ նախադասություն, և երևի դրանից է, որ Հեղինե Բիշարյանի խոսքն ավելի սուր է եղել: Դա ոչ գրավոր, էմոցիոնալ ելույթ էր: Մենք դրա մեջ վատ բան չենք տեսնում: Դա ուղղված չէ նրանց դեմ, որոնք մեր դեմ կխոսեն, այլ մարդկանց, որոնք խոսում են մեզ թաղելու մասին և մեր հասցեին այլ անբարո բաներ են ասում»:
