«Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չէ».Ծառուկյան
Ձեռքներս ծալած չենք կարող նստել, ցանկություն ունեք, որ խնդիրները լուծվեն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:ԲՀԿ նախագահն ասաց, որ իրենք իրենց ծրագրերը ներկայացնելու են ժողովրդին ու ամեն բան կախված է նրանից, թե ինչ է որոշելու ժողովուրդը: Ո՞վ է մեղավոր, որ համագործակցության լայն դաշինք չեղավ հարցին կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ե՞ս եմ մեղավոր, որ լայն դաշինք չապահովվեց: Ես ասել եմ՝ համախմբվենք, բոլորը գան, որովհետև սա մի մարդու բան չի: Ես ամբիցիաներ չունեմ, ես հակված եմ բոլորի հետ համագործակցելու, մեր դռները բոլորի համար բաց են, բայց եթե ընդհանուր համաձայնության չենք եկել, ոչ մեկը մեղավոր չէ»: Հարցին, թե Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից հետո ինչպե՞ս վերադարձավ քաղաքականություն, Ծառուկյանը պատասխանեց. «Ես ասել եմ՝ մենք ցանկություն ունենք, ձեռքներս ծալած չենք նստում: Պատրաստակամ ենք այս բարդագույն խնդիրները լուծել, որ մեր ազգին փոքր-ինչ ոտքի կանգնելու հնարավորություն տանք: Սա անհատի խնդիր չէ, պաշտոնի մնալը չէ, այլ ազգի խնդիրն է»: Մեկ այլ հարցի, թե Սերժ Սարգսյանի ելույթն իրեն չի՞ խանգարի, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Նախագահը մեր երկրի նախագահն է, դա իր մոտեցումն է, իր որոշումն է»: Հարցին` Հովիկ Աբրահամյանը ձեր կողքի՞ն է, նա նշեց. «Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ կողքին չէ, նա ասել է, իրեն ձեր հարցը տվեք»:
