«Պետք է առուն թռնենք, նոր «հոպ» ասենք».Ա.Բաղդասարյան
ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ընդդիմադիր դաշինքների հետ համագործակցության հնարավորության մասին՝ նշեց, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ոչ մեկի հետ համագործակցությունը չի բացառում: Թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական փուլում չենք բացառում համագործակցությունը նրանց հետ, բայց միաժամանակ նկատեց՝ «պետք է առուն թռնենք, նոր «հոպ» ասենք»: Նոր խորհրդարանում անպայման լինելու են քաղաքական կոալիցիաներ,ասաց նա: Իսկ թե պատրա՞ստ են իրենք ՀՀԿ-ի հետ նորից կոալիցիա կազմել՝ նա չբացառեց ու չհաստատեց. «Մենք ցանկացած քաղաքական կազմակերպության հետ կոալիցիա կկազմենք, եթե մենք ունենանք որոշումների վրա ազդեցություն: Որևիցե այլ դեպքում մենք չենք կազմի կոալիցիա»: Ա. Բաղդասարյանը նշեց, որ իրենք որոշել են նախընտրական շտաբի ղեկավար չունենալ. ունենալու են խորհրդի կազմ, որի մեջ նաև ինքն է. «Յուրաքանչյուր 13 շրջաններում կունենանք համակարգող շտաբներ»:
