ՀԱԿ-ի ռեյտինգային թեկնածուները. լրացված
ՀԱԿ կուսակցության անդամ Լևոն Զուրաբյանը քիչ առաջ հայտարարեց, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակը բաղկացած է 141 անձից: Այն ղեկավարելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այնուհետև նա ներկայացրեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ռեյտինգային ցուցակները՝ նշելով առավել հայտնի անձանց անունները: Երևանում ՀԱԿ-ի առաջադրած թեկնածուների թվում են՝ Ավան, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն - Վլադիմիր Կարապետյան, Արմեն Մարտիրոսյան, Նարեկ Սարգսյան Արաբկիր, Աջափնյակ ,Դավթաշեն – Արամ Մանուկյան, Զոյա Թադևոսյան, Գրիգոր Գրիգորյան, Արման Մուսինյան, Տիգրան Պասկևիչյան, Միքայել Մարտիրոսյան Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ – Հակոբ Հակոբյան, Արշակ Բանուչյան, Վալոդյա Հովհաննիսյան, Սամվել Կարաբեկյան. Բագրատ Անդրեասյան Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի – Լևոն Զուրաբյան, Լուսինե Չալաբյան, Նունե Թորոսյան: Արագածոտնում - Մյասնիկ Մալխասյանը, Լոռիում՝ Սարգիս Թամազյանը, Կոտայքում՝ Գևորգ Ոսկերչյանը, Արամ Բարեղամյանը, Շիրակում՝ Մուրադ Գրիգորյան, Սյունիքում՝ Դավիթ Մաթևոսյան և ուրիշներ:
