Կառավարությունը կիրականացնի «Մաքուր Հայաստան» ծրագիրը
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մեկնարկելու է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ մեր երկիրը թե զբոսաշրջիկների, թե ներդրողների համար գրավիչ և հարմարավետ դարձնելու համար պետք է ապահովել քաղաքների, գյուղերի, այգիների, ճանապարհների և այլ վայրերի մաքրությունը: «Այդ նպատակով հանձնարարում եմ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ոստիկանությանը, քննարկելով շահագրգիռ մարմինների հետ, ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կառավարության որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին համապատասխան որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում-հարցաթերթիկները լրացնելու պահանջը սահմանային անցակետերում»,- ասաց նա: Այսպիսով մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Կարեն Կարապետյանը հանձնարարեց հայեցակարգը ներկայացնել հանրային քննարկման՝ գործընթացին ընդգրկելով ՀՀ բնապահպանության նախարարությանը, բնապահպանության ուղղվածության հասարակական կազմակերպություններին:
