Հռոմի պապը զայրացրել է. Եվրոպան նման է «անպտուղ կնոջ»
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լրագրողներին պատմել է, թե ինչպես է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է իրեն և խնդրել պարզաբանումներ՝ «անպտուղ կնոջ» հետ Եվրոպան համեմատելուց հետո։ Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն։ Հաղորդվում է, որ Եվրոպայի հյուծված լինելու մասին պապի խոսքերը հնչել են 2014-ի նոյեմբերին Եվրախորհրդարանում ելույթի ընթացքում։ Այդ ժամանակ նա կոշտ կերպով քննադատել էր Եվրոպական միության վիճակը՝ հայտարարելով, որ Եվրոպան թողնում է հոգնատանջ եղածի ու հյուծվածի տպավորություն։ Նա կոչ է արել Եվրոպային ազատվել վախից ու միայնությունից՝ առաջատարությունը վերածնելու համար։ Հեռախոսազրույցի ժամանակ Հռոմի պապը Մերկելին պատասխանել է, որ Եվրոպան, միևնույն է, կարող է երեխաներ ունենալ, քանի որ ունի ուժեղ և խոր արմատներ։
