Չարտոնված զրույցներ՝ Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ. Նիկոլ Փաշինյանի հոդվածը. Armtimes.com

Armtimes.com-ը գրում է. «Վերջին շրջանում, հասկանալի պատճառներով չէի հասցրել մամուլին հետևել, և երեկ կեսօրին աչքովս ընկավ տեղեկատվությունն այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանին հնարավորություն չեն տվել տեսակցել Սեֆիլյանի հետ: Քաղբանտարկյալ լինելու փորձից գիտեմ, որ երբ տեսակցել չեն թողնում պաշտպանին, դա լարվածության ամենաբարձր կետն է, մանավանդ որ բանտից ինձ ծանոթ էր նաև չթողնելու պատրվակը. պաշտպանի թղթապանակի պարունակության ստուգման փորձը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Նախորդ օրերի տեղեկատվության մեջ գտա նաև Սեֆիլյանի խցի խուզարկության, գրենական նշանակության պիտույքների առգրավման, պահման պայմանների խստացման մասին տեղեկություններ: Այս ամենը ակնհայտ դարձրեց, որ պետք է մեկնեմ «Արմավիր» ՔԿՀ՝ Սեֆիլյանի պահման պայմաններին ծանոթանալու: Վերջին ամիսներին, ի դեպ, «Սասնա ծռերի» կալանավորված անդամների հետ հանդիպելու, նրանց պահման պայմաններին ծանոթանալու փորձերս ձախողվել են, որովհետև քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները բացառել են նրանց հետ որևէ շփում, պատճառաբանելով, թե քննիչը «Սասնա ծռերի» կալանավորված անդամների տեսակցությունների վրա արգելանք է դրել: Վերջին ամիսներին այս թեման մի քանի անգամ քննարկել եմ արդարադատության նախարարության, քննչական մարմինների, գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ, փորձելով նրանց հանդարտ պայմաններում բացատրել, որ այդ արգելքը որևէ կերպ չի կարող տարածվել ԱԺ պատգամավորների վրա, որովհետև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պատգամավորները քրեակատարողական հիմնարկներում որևէ սահմանափակման հանդիպել չեն կարող: Այս հարցում նախորդ օրը կարծես թե ընդհանուր հայտարարի եկանք Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հետ, երբ Էդմոն Մարուքյանի հետ կարողացանք ի վերջո ծանոթանալ Հաց բերող Արթուր Սարգսյանի պահման պայմաններին, տեսնել նրան և այն սենյակը որտեղ պահվում է: Ու հատկապես սրանից հետո անակնկալ էր, երբ «Արմավիր» ՔԿՀ վարչակազմը հայտարարեց, թե չի պատրաստվում ինձ ծանոթացնել Ժիրայր Սեֆիլյանի պահման պայմաններին: Ավելի ճիշտ՝ պատրաստ են ծանոթացնել, բայց ինձ կարող են ցույց տալ Սեֆիլյանի խցին ճիշտ նման ուրիշ խցեր, իսկ հենց Սեֆիլյանի պահման պայմանների մասին չեմ կարող տեղեկություններ ստանալ ոչ անձամբ Սեֆիլյանից, ոչ էլ տեսնել նրա խուցը: Սկսվեց ամեն անգամվա քննարկումը քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչների հետ: Ստիպված զանգեցի Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին: Վերջինս, ինչպես միշտ, ասաց, որ Քրեակատարողական հիմնարկը օրենքով սահմանված ձևով կապահովի իմ իրավունքները, հետո «Արմավիր» ՔԿՀ-ի պետը, ենթադրում եմ Օսիկյանի հետ խոսելուց հետո՝ ասաց նույնը ինչ ասում էր դրանից առաջ, հետո նորից զանգեցի Օսիկյանին: Վերջինիս հեռախոսը անհասանելի էր դարձել: Զանգեցի ընդունարան: Քարտուղարուհին հավաստիացրեց, թե շտապ և կարևոր խորհրդակցություն է սկսվել նրա մոտ, խնդրում է, որ կես ժամից զանգեմ: Ի վերջո, հասկանալով, որ Օսիկյանը իջել է ջրի հատակը, մինչև անցնի վտանգը՝ ՔԿՀ ներակայացուցիչներից պահանջեցի ինձ ուղեկցել ռեժիմային գոտի: Ապա այն մասնաբաժին, որտեղ գտնվում է Սեֆիլյանի խուցը: Հասանք տեղ, բայց այստեղ էլ ասացին, որ միայն Սեֆիլյանի խցին մոտակա դատարկ խցերը կարող են ինձ ցույց տալ և ընդամենը: Օգտվելով առիթից՝ դատարկ խցերը նայեցի, զբոսանքի վայրը, բայց ի վերջո նորից պահանջեցի ինձ ծանոթացնել Սեֆիլյանի պահման պայմաններին, որովհետև այն դատարկ խցերը, որ ինձ ցույց էին տալիս՝ բնակեցված չէին, դրանցում ոչ սեղան կար, որ պահարան, ոչ անկողնային պարագաներ և դատարկության պատճառով ավելի շատ նման էին պատժախցի. «Մի՞թե նման պայմաններում եք պահում Սեֆիլյանին»,- հարցնում էի ես և ստանում բացասական պատասխան: «Դե, ապացուցեք»,- պահանջում էի ես: Նորից սկսվում էր նույն քննարկումը, թե ինչը կարող եմ համարել տեղեկատվություն Սեֆիլյանի պահման պայմանների մասին, որն է տեսակցություն, որը տեսակցություն չի, ում վրա է տարածվում քննիչի որոշումը և ում վրա չի տարածվում: Այս ամենը ավարտվեց նրանով, որ շատ հստակ հայտարարեցի, որ քրեակատարողական հիմնարկի, ավելի ճիշտ Սեֆիլյանի պահման մասնաբաժինը չեմ լքի այնքան ժամանակ, մինչև հստակ չիմանամ Սեֆիլյանի խցում առկա վիճակի մասին: Ի վերջո, մի քանի ժամից բանը հասավ այնտեղ, որ հայտարարեցի՝ ԱԺ պատգամավորի իմ լիազորության բերումով պատրաստվում եմ մոտենալ Սեֆիլյանի խցին, բացել դռան դիտանցքը, և սեփական աչքերով տեսնել Սեֆիլյանի խուցը: Ու երբ պատրաստվում էի իրականացնել այս գործողությունը՝ քրեակատարողական ծառայության երկու-երեք աշխատակից պատ կազմեցին իմ ու Սեֆիլյանի խցի դռան միջև: Մոտավորապես երեք ժամ կանգնել եմ Սեֆիլյանի խցի դռնից մեկուկես մետր հեռավորության վրա: Իմ ու դռան միջև՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ: Այս ընթացքում, ի դեպ, Սեֆիլյանը իմացել էր, որ ՔԿՀ-ում եմ, որովհետև «Արմավիրի» ներկայացուցիչները նրան առաջարկել էին հինգ րոպեով դուրս գալ խցից, որովհետև ես ուզում եմ ծանոթանալ իր պահման պայմաններին, բայց իրեն տեսնել չեմ կարող: Ժիրայրն էլ ասել էր, որ պատգամավորը իրավունք ունի իր խցում գտնվելու և խցում իր հետ հանդիպելու, և ինքը պահանջում է, որ ինձ իր խուց մտնելու և իրեն տեսնելու հնարավորություն տան:   Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ահա որն է մեր կոչը Հայաստան–ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած խաղը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է «Նիկոլի ոստիկանները ծեծելով կին են սպա*ել». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն» «Դու ի՞նչ իրավունք ունե՛ս․․․»․ Եզրաս Սրբազանը «մերկացրեց» Փաշինյանին (video) Թրամփը հնարավոր է մասնակցի Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Տիկին Մարության չկա՛, պարոն ա․ սուր երկխոսություն՝ Երևանի ավագանու նիստում (video) «Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ». Պեդրո Զարոկյան Ասեմ՝ ինչ սիգնալ ուղարկեց Պուտինն ընդդիմադիր առաջնորդներին․ Անդրանիկ Միհրանյան (video) Իրանը կասկածներ ունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. Սիվիլնեթ Նիկոլը թռնելու է հայ ժողովրդի ձեռքով․․․ Արմեն Աշոտյան (video) Հազարավոր հայերի զորակցությունը Սամվել Կարապետյանին․ Եզրաս Սրբազանը՝ Մոսկվայից (video) Փաշինյանը Սարիկի վրա կատաղել է․․․ «էդ պիղծը» ո՞վ է, որ բան ասի․ Մանուել Մանուկյան (video) Ուժեղ պայթյուն՝ Բուխարեստի ՋԷԿ-ում. զոհեր չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. Կալաս Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան «Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am