Սերժ Սարգսյանը որոշել է
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները` փետրվարի 16-26-ը: Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական և տարածքային ցուցակները հստակեցվել են փետրվարի 11-ին տեղի ունեցած գործադիր մարմի նիստիընթացքում:Սակայն կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ներկայացրեց միայն առաջին 10 տեղերում ներկայացված անունները: Մեր ունեցած տեղեկություններով,3 կարկառունները կընդգրկվեն ՀՀԿ ցուցակում,այն էլ անցողիկ 23-24-25 տեղերում:Խոսքը Արտաշես Գեղամյանի,Հայկ Բաբուխանյանի և Խոսրով Հարությունյանի մասին է: Ուշագրավն այն է,որ վերջիններս առաջ են անցել ՀՀԿ-ական այնպիսի ակտիվ պատգամավորներից,ինչպիսիք են Արտակ Դավթյանը,Արտակ Զաքարյանը և այլոք,ովքեր թե կուսակցական ու խորհրդարանական աշխատանքերում մեծ ներգրավվածություն ունեն:
