Սերժ Սարգսյանը մարզպետներին հրահանգել է աջակցել ՀԱԿ-ին
Մենք ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ամեն գնով ՀԱԿ-ին տանել խորհրդարան, նա կարծում է, որ ՀԱԿ-ը արտաքին քաղաքականության հարցում իր հենարանը կլինի, քանի որ իր եւ առաջին նախագահի միջեւ նման պայմանավորվածություն է ձեռք բերել։ Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հրահանգել է մարզպետներին տեղերում աշխատանքներ տանել նաեւ ՀԱԿ-ի համար, աջակցել գրասենյակների բացման եւ նաեւ ֆինանսական հարցով։ Ավելի վաղ հայտնել էին, որ նաեւ գործարարներին է հորդորել աջակցել ՀԱԿ-ին։
