Խաչատրյանների` Լոս Անջելեսում առանձնատուն ձեռք բերելու փաստով քրեական գործ չի հարուցվել. «Հետքին» մերժում են

hetq.am Նախկին ֆինանսների նախարար, ՊԵԿ-ի նախկին պետ Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում շքեղ առանձնատուն գնելու փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունը որոշել է քրեական գործ չհարուցել: Այսօր՝ փետրվարի 15-ին, «Հետքի» հարցմանն ի պատասխան Ազգային անվտագության ծառայությունից տեղեկացրել են, որ այդ պատճառով իրավական փոխօգնության միջնորդությամբ ԱՄՆ-ին չեն դիմել: «Հետքին» նույնաբովանդակ պատասխան է տվել նաև Գլխավոր դատախազությունը։ ««Փնտրվում է գնորդ կամ Գագիկ Խաչատրյանի որդիների շքեղ առանձնատունը Լոս Անջելեսում» վերտառությամբ «Hetq.am» համացանցային կայքի 2016 թվականի հունիսի 30-ի հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազի 01.07.2016թ. գրությամբ ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ սահմանված կարգով ընթացք տալու նպատակով: Քննարկման արդյունքում ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 16.07.2016թ. որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին»,- նշված է Գլխավոր դատախազությունից ստացված գրության մեջ: Հիշեցնենք, որ «Հետքը» անցած տարվա հունիսի վերջին հրապարակել էր այն ժամանակ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների կողմից ԱՄՆ-ում անշարժ գույքի տասնյակ միլիոն դոլարի հասնող մի գործարքի մասին հոդված: Ավելի ուշ «Սիվիլնեթն» իր հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազությունը գործն ուղարկել է ԱԱԾ: «Հետքը» խնդրել էր Գլխավոր դատախազությանը և ԱԱԾ-ին տրամադրել որոշման պատճենը, սակայն մերժել են նույն պատճառաբանությամբ. «Զանգվածային լրատվության միջոցներին՝ դրանցում հրապարակված տեղեկությունների ստուգման արդյունքում կայացված դատավարական որոշումների պատճենների տրամադրման ընթացակարգ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված չէ»: «Հետքը» երկու իրավաբաններից հետաքրքրվեց, թե որքանով իրավաչափ է ՀՔԾ-ի (Միհրան Պողոսյանի գործով), ԱԱԾ-ի և Գլխավոր դատախազության դիրքորոշումը` բարձրաստիճան պետական պաշտոնյային առնչվող գործերով քննության վերաբերյալ որոշումները չտրամադրելը: Իրավաբան Արա Ղազարյանը նշում է, որ իրավական շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված (հոդվածներ 262, 290) «այլ անձանց» տեղեկության տրամադրումը վիճելի տեսական խնդիր է, և պետք է քննարկել, թե արդյոք լրատվամիջոցը, որի հաղորդման հիման վրա գործը սկսել է քննվել, հանդիասանում է շահագրգիռ անձ և կարող է պահանջել և ստանալ այդ տեղեկությունը: Իրավաբանի կարծիքով` այս հարցը պետք է քննարկվի Սահմանադրական դատարանի կողմից, քանի որ վերոհիշյալ դրույթների նկատմամբ մոտեցումը միատեսակ չէ: Հիշեցնենք, որ Կապիկների գործով ՊԵԿ-ը «Հետքին» տրամադրել էր որոշումը: «Դատավարության մասնակիցն ինքնին շահագրգիռ անձ է, -բացատրում է Ղազարյանը, – բայց օրենսդիրը սա չի նույնականացնում շահագրգիռ անձանց հետ, սա առանձին է նշվում, եթե նույնականացվեր, ապա ուղղակի կնշվեր՝ դատավարության մասնակից: Մենք ունենք շահագրգիռ անձը օրենսդրությամբ հստակեցնելու խնդիր»: Հարցը ՄԻԵԴ-ի վճիռների լույսի ներքո դիտարկելով` Ղազարյանը նշում է. «Թեև տեղեկատվության մատչելիությունը որպես ինքնուրույն իրավունք Կոնվենցիան չի ճանաչում, սակայն եթե լրատվամիջոցն է պահանջում տեղեկատվությունը և եթե դա այնպիսի տեղեկատվություն է, որը «այլոք կցանկանային, որ պետական մարմինը տրամադրեր» (այսինքն` հանրային նշանակության տեղեկություն), այդ դեպքում դատարանը ճանաչում է տեղեկատվության մատչելիության իրավունքը՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի շրջանակում (Társaság A Szabadságjogokért-ն ընդդեմ Հունգարիայի, 14 ապրիլի, 2009թ.)։ Նյութի շարունակությունը կարդալ hetq.am-ում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am