Վարչապետի իդեալական թեկնածուն գտնվել է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին  տասնյակը անտարբեր չի թողել ոչ ոքի: Հնչում են ամենատարբեր գնահատականներ, սկսած նրանից, որ ընտրությունը կատարվել է չվարկաբեկված եւ կրթված լինելու սկզբունքով, վերջացրած նրանով, որ ընտրվել են բացառապես այնպիսի մարդիկ, ովքեր տեսանելի ապագայում ինքնուրույն գործելու հայտ չեն ներկայացնելու, հետեւաբար աներկբա ենթարկվելու են Սերժ Սարգսյանին:Տասնյակում հայտնված Մարգարիտ Եսայանն այսօր շտապեց հաստատել հատկապես վերջին տեսակետը. «Մենք մեր կուսակցության ղեկավարի որոշումները չենք քննարկում, ընդունում ենք ի գիտություն: Սա կուսակցության ղեկավարի որոշումն է, և յուրաքանչյուր կուսակցական այս որոշումն ընդունում է որպես արդեն կատարված փաստ, և մենք չենք քննարկում»: Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին եւ նրա հետ կապված Սերժ Սարգսյանի բոլոր հնարավոր հետագա պլաններին, ապա ՊՆ նախարարը, առավել քան որեւէ այլ մեկը, տեղավորվում է Մարգարիտ Եսայանի նկարագրած իրականության մեջ:Վիգեն Սարգսյանը չի էլ թաքցնում, որ իր կարիերայի ողջ ընթացքում զբաղված է եղել միայն Սերժ Սարգսյանի որոշումները որպես փաստ ընդունելու եւ նրա հանձնարարությունները կատարելու գործով: Նույնը վերաբերում է առաջին եռյակի մյուս անդամներին:ՀՀԿ վերջին համագումարից առաջ գրել էինք, որ Սերժ Սարգսյանը ընտրել է իշխանությունը կուսակցության միջոցով պահպանելու տարբերակը, ինչը միանգամից երեք հնարավորություն է ընձեռում`դառնալ ԱԺ նախագահ, վարչապետ, կամ մնալ ՀՀԿ նախագահ եւ այդպես ղեկավարել պետությունը:Քանի որ Սարգսյանը համամասնական ցուցակում չկա, ԱԺ նախագահի տարբերակը դուրս է գալիս: Իսկ ինչ վերաբերում է 2018 թվականից հետո ՀՀԿ նախագահ մնալով պետության դե ֆակտո ղեկավարը լինելուն, ապա կուսակցությունում տեղի ունեցող փոփոխությունները եւ համամասնական ցուցակը դրա հնարավորությունը լավագույնս ապահովում են: Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում այս իմաստով իհարկե իդեալական կլիներ: Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ վերջնականապես հրաժեշտ տվեց 2018-ից հետո վարչապետ դառնալու հավակնություններին: Շարմազանովը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, Կարապետյանի ՀՀԿ համամասնական ցուցակից դուրս մնալը կապված է վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակություն ունենալ-չունենալու խնդրի հետ: Կարեն Կարապետյանին, ընդ որում, հարկ չեն էլ համարել  պատշաճ պարզաբանում ներկայացնել այս հարցով: Այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ: Կարող է` կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»: Կարող է նաեւ Կարեն Կարապետյանը քաղցած է, կամ նրա քունն է տանում. Սերժ Սարգսյանը կիմանա:Անկախ ամեն ինչից, եթե նա չի կարող գրանցվել որպես պատգամավորի թեկնածու, 2018-ից հետո չի կարող նաեւ դառնալ վարչապետ, ինչի մասին բազմիցս ասվել է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am