Նավթի գինը իջել է
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՕՊԵԿ-ի նավթային «զամբյուղի» (OPEC Reference Basket of crudes) գինը երկուշաբթի կրճատվել է 0.3 դոլարով կամ 1.02 տոկոսով։ Մեկ բարելի նավթի գինը 29.3 դոլարից իջել է մինչև 29 դոլար։ Այս մասին նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։ 2015 թվականին ՕՊԵԿ-ի նավթային «զամբյուղի» միջին գինը կազմել է մեկ բարելի համար 49.49 դոլար, 2014 թվականին՝ 96.29 դոլար, 2013 թվականին՝ 105.87 դոլար։
