Կընդգրկվեն ՀՀԿ-ի համամասնական ցուցակում
ՀՀԿ-ի համամասնական ցուցակում մեր ունեցած տեղեկություններով ընդգրկվելու են նաև պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Շիրակ Թորոսյանը և Հովհաննես Սոֆոյանը:Վերջինս 2012թ. «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ է դարձել, 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Թերևս նրա գործունեությոն մասին կարող ենք գրել միայն անխոս պատգամավոր, ով գրեթե չի բացակայել նիստերից՝ քվերակության ժամանակ առնվազն մեկ կողմն ապահովելով: Տաճատ Վարդապետյանը 2007-2012թթ. եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից: Շիրակ Թորոսյանը 2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր է եղել ՀՀԿ-ի համամասնական ընտրակարգով և այդ տարիների ընթացքում եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ ՀՀԿ-ից:
