Սահակ Սրբազանը հայհոյանքներ է տեղացել Կրոնական ժողովի հասցեին, Արամ Աթեշյանն արձագանքել է

arevelk.am. Պոլսահայ համայնքում շարունակվում է քննարկվել Պոլսո Հայոց Պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականը և դրան հաջորդած պոռթկումը: Սահակ Սրբազանը ոչ միայն հրաժարական է տվել Կրոնական ժողովի ատենապետի, այլև՝ պատրիարքարանին կից գործող «Հովակիմ 1461» հիմնարկի փոխատենապետի պաշտոնից, ինչպես նաև իր թեկնածությունն է հանել Պոլսո պատրիարքական hնարավոր ընտրությունից: Հենց հիմնականում պատրիարքական ընտրության նախապատրաստական աշխատանքների հետ էր կապված Սահակ Մաշալյանի պոռթկումը: Նա նամակ է հրապարակել, որում նաև նշել է, որ հեռանում է քաղաքից. «Ակնհայտ է, որ քանի դեռ Արամ սրբազանը Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնում է, պատրիարքական ընտրությունները չեն կարող կայանալ: Իր լիազորություններն օգտագործելով ութ տարի մանիպուլյացիա իրականացնելը, սեփական պաշտոնը չարաշահելը հանցավոր բնույթ ունեն, և համաձայն եկեղեցական օրենքների նա արժանի է պատժի»,-համայնքային մամուլին ուղարկած իր նամակում նշել է Սահակ եպս. Մաշալյանը, ավելացնելով, որ պատմության մեջ երբեք պատրիարքի աթոռը ութ տարի թափուր չի մնացել: Իր նամակում եպիսկոպոսը նշել է նաև, որ եկեղեցու գլխավոր հոգևոր խորհուրդը չորս հոգևորականից բաղկացած հանձնաժողով է կազմել, որը պետք է իշխանություններին ներկայացվելիք դիմում կազմեր նոր ընտրություն անցկացնելու վերաբերյալ: Սակայն Արամ Աթեշյանը թույլ չի տվել, որ նամակը ներկայացվի Ստամբուլի նահանգապետարան, ինչի պատճառով դիմումի ներկայացման գործընթացն առկախվել է: Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը ներկայացրել է Արամ արք. Աթեշյանի արձագանքը՝ Սահակ Մաշալյանի պոռթկմանը: «Ես իսկապես ցավ ապրեցի: Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ մենք հոգևոր եղբայրներ ենք: Որպես Ստամբուլի մեջ գտնվող երկու եպիսկոպոս` ներկա դժվար ժամանակաշրջանում մեզ է վիճակվել պատրիարքարանի նավը խաղաղ նավահանգիստ առաջնորդելու գործը: Եղբայրների միջև կարող են լինել տարակարծություններ: Կրոնական ժողովի պարագայում էլ կարող եմ ասել նույնը: Ժողովում կարող են ծագել տարակարծություններ, սակայն այդ ամենից հետո պետք է ընդունել քվեարկության արդյունքը: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը լքեց մեր երեկվա ժողովը և առանց նույնիսկ խորհրդակցելու ներկայացրեց հրաժարականը` ի զարմանս բոլորի: Տեսնենք, թե առաջիկա օրերին ինչ իրադարձություններ տեղի կունենան»,- թերթին ասել է Աթեշյանը: «Ժամանակ»-ի փոխանցմամբ, փետրվարի 13-ին Սահակ Մաշալյանի հրաժարականը համընկել է Համայնքային Վագըֆների Հարթարկի («VADİP») հերթական ժողովին, որին մասնակցելով, Սահակ սրբազանը, ափերից դուրս գալով հայհոյանքներ է տեղացել Կրոնական ժողովի հասցեին: Նույն ժողովում նա Արամ Աթեշյանի մասին ասել է. «Թող լքի և գնա, թող երջանիկ լինի, արդեն բավականաչափ դրամ ունի: Թե չէ այս ընտրությունը հանրաքվեից հետո էլ չի կայանալու»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am