Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում արտակարգ դեպք է գրանցվել այսօր․ 30-ամյա հղի կինը զուգարանում ծննդաբերել է՝ ավելի ճիշտ վիժել։
«Դժբախտ պատահար է եղել, կինն իրեն վատ է զգացել, գնացել է զուգարան, որը տնից հիսուն մետր է հեռու, այնտեղ էլ վիժել է»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Սոկրատ Սուվարյանը։
Գյուղապետի խոսքով՝ կինը հղիությանը ութերորդ ամսում է եղել, եւ իր մոտ վիժում է սկսվել։ Սուվարյանն ասաց, որ գյուղում ամուսինները լավ ընտանիքի համբավ ունեն։ Սա կնոջ առաջին հղիությունը չէր․ընտանիքը երեք անչափահաս երեխա ունի։
Ինչպես տեղեկացանք Ախուրյանի ծննդատնից՝ ծննդկանն իրենց մոտ է տեղափոխվել, վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում․
«Մոտակա ժամանակահատվածում տուն կտեղափոխվի»,-ասացին ծննդատնից:
Սեդա Ղուկասյան
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը