Քենսինգթոնի պալատում տղամարդ է ինքնահրկիզվել
Լոնդոնի կենտրոնում՝ Քենսինգթոնի պալատի հարևանությամբ, ողջ-ողջ տղամարդ է այրվել: Նախնական տեղեկություններով՝ տղամարդն ինքնահրկիզվել է, հայտնում է BBC-ն: Վաղ առավոտյան ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ մի տղամարդ իրեն կասկածելի է պահում Քենսինգթոնի պալատի փակ այգում, որը համարվում է Քեմբրիջի դուքսի ու դքսուհու պաշտոնական նստավայրը: Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, տեսել են այրվող տղամարդուն: Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
